44 պատգամավոր կարող է Հայաստանը դուրս բերել ստեղծված այս բարդ իրավիճակից. Արտակ Թովմասյան (տեսանյութ)
Videos«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը տեսաուղերձ է հղել, որում նշել է՝ 44 պատգամավոր կարող է Հայաստանը դուրս բերել ստեղծված այս բարդ իրավիճակից:
«Մեզ մնում է միայն մեկ ճանապարհ՝ պառակտումը խորացնող ընտրությունների կազմակերպման փոխարեն ընտրել համաձայնության վարչապետ, որպես վարչապետ ընտրելով մեկին, որը բոլոր քաղաքական ուժերի հետ մեկտեղ ունի բավարար նորմալ հարաբերություններ և կարող է իրար դեմ պայքարելու փոխարեն՝ ծախսվող ջանքերը տեղափոխել մեր հայրենիքը ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար։
Երկիրն այդ ուղղությամբ տանելու նպատակով, համաձայն սահմանադրության, բավարար է ընդամենը 44 պատգամավորի նախաձեռնությունը, որոնք կպահեն Ազգային Ժողովը գործող կարգավիճակում և կառաջադրեն վարչապետի իրենց նոր թեկնածուին»։
Արտակ Թովմասյանի համոզմամբ՝ դա կլինի նաև Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին դեպքը, երբ Ազգային Ժողովը ցույց կտա, որ ինքը կարող է լուծել ազգային բարդագույն խնդիրներ և ոչ թե լինել որևէ մեկի կամակատարը։
Կարդացեք նաև՝