Հայտնի է՝ ով կսպասարկի Չելսի-Ռեալ հանդիպումը
SportԻտալիայի մրցավարական թիմը կաշխատի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Չելսի» – «Ռեալ» պատասխան խաղում, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դանիելե Օրսատոն, որին կօգնեն երային մրցավարներ Ալեսանդրո Ջիալատինին և Ֆաբիանո Պրետին: Մրցավարի VAR օգնականը կլինի Մասիմիլիանո Իրատին, նրա օգնականը ՝ Մարկո Գուիդա: Չորրորդ մրցավարը Դավիդե Մասան է:
«Չելսի» – «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա Լոնդոնում մայիսի 5-ին: Մադրիդում կայացած առաջին հանդիպմանը թիմերը ոչ-ոքի խաղացին՝ 1: 1: