ԱՄՆ-ում մահացել է օսկարակիր դերասանուհի Օլիմպիա Դուկակիսը
CultureԱմերիկացի դերասանուհի Օլիմպիա Դուկակիսը, որն «Օսկարի» էր արժանացել 1987 թվականին լույս տեսած «Լուսնի իշխանությունը» ռոմանտիկ կատակերգությունում իր դերակատարման համար, մահացել է 89 տարեկանում:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, այս մասին հայտնել է դերասանուհու եղբայրը՝ նշելով, որ նա կյանքից հեռացել է հիվանդության դեմ մի քանի ամիս պայքարելուց հետո: Նրա հաղորդմամբ՝ դերասանուհին մահացել է մայիսի 1-ին Նյու Յորքում:
Դուկակիսը երկար տարիներ աշխատել է նաև թատրոնում՝ հանդես գալով և՛ որպես դերասան, և՛ որպես ռեժիսոր: Սակայն 50 տարեկանից հետո սկսել է նկարահանվել մի շարք կատակերգություններում, որոնց թվում՝ «Լուսնի իշխանությունը», որտեղ մարմնավորել է Շերի (Շերլին Սարգսյան) հերոսուհու մոր կերպարը: Շերն այդ ֆիլմում դերակատարման համար ևս «Օսկարի» էր արժանացել:
Շերը նույնպես գրառում է կատարել Դուկակիսի մահվան առթիվ՝ նշելով, որ վերջինս զարմանահրաշ դերսանուհի էր: