Գավառի պատվավոր քաղաքացի Տիգրան Արզաքանցյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ
SocityՍիրելի հայրենակիցներ,
Այսօր աշխատասեր հայ ժողովրդի կողմից սիրված տոներից մեկն է՝ Աշխատանքի օրը: Խորհրդային տարիներից ի վեր մենք այն նշում էինք մեծ մասշտաբով, քանի որ այն ուղղված է աշխատավորներին, նրանց հարգելուն ու պաշտպանելուն:
Հավատում եմ, որ հիշելով մեր պատմությունը, հենվելով իմաստության վրա կհավաքենք մեր ուժերը: Մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանում յուրաքանչյուր ոք ունենա արժանապատիվ աշխատանք խաղաղ երկնքի տակ: Ի վերջո, դա մեր պետության և յուրաքանչյուր հայ ընտանիքի բարեկեցության երաշխիքն է: