Կավանին գերազանցել է Մեսսիի ու Լևանդովսկու ցուցանիշը
Sport«Ռոմայի» նկատմամբ տարած 6-2 հաշվով հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին հերթական ռեկորդն է գրանցել՝ գերազանցելով Մեսսիի և Լևանդովսկու ռեկորդը եվրագավաթներում։
Երեկ Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի շրջանակում «Ռոմայի» հետ դիմակայության առաջին խաղում տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Էդինսոն Կավանին։ Ֆուտբոլիստը նաև երկու գոլային փոխանցում գրանցեց իր հաշվին։ Ահա և ինչպես ֆիքսել են բրիտանացի մարզական լրագրողները ուրուգվայցին 34 տարեկան 74 օրական հասակում դարձել է ամենատարեց խաղացողը, որին հաջողվել է եվրագավաթային խաղում 2+2 միավոր վաստակել։
Նա գերազանցել է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ռեկորդը, ովքեր այս ցուցանիշը գրանցել էին 31 տարեկանում։ Դիմակայության պատասխան հանդիպումը, հիշեցնենք, կայանալու է Հռոմում՝ մայիսի 6-ին։