Սարսափելի ողբերգություն Երևանում. հիվանդանոցից մարդ է իրեն գցել
SocityԵրևանում' COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։ «77-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Տղամարդը ստացիոնարում բուժվել է ապրիլի 17-ից: Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, որը կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժումը ստանում էր նույն բժշկական կենտրոնում:
Պացիենտի առողջական վիճակը մասնագետները գնահատել են միջին ծանրության: Բուժման ընթացքում որևէ խնդիր չի եղել, տղամարդը կատարել է բժիշկների բոլոր ցուցումները' ստացել պատշաճ բուժօգնություն: Բուժման ընթացքում նրա մոտ հոգեկան շեղումներ մասնագետները չեն արձանագրել: