Ֆրանսիայի կառավարությունը ահաբեկչության դեմ պայքարի մասին նոր օրինագիծ է ներկայացրել
VideosՖրանսիայի կառավարությունը ահաբեկչության դեմ պայքարի մասին նոր օրինագիծ է ներկայացրել, հաղորդում է AP-ը:
Օրինագիծը պաշտոնապես ներկայացվել է նախարարների կաբինետի նիստում ոստիկանի սպանությունից մի քանի օր անց, որը իշխանությունները դիտարկում են որպես ահաբեկչական հարձակում:
Ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինն ասել է, որ օրենքը կուժեղացնի ֆրանսիական հատուկ ծառայությունների հնարավորությունները համացանցում մարդկանց գործողություններին հետեւելու հարցով:
Նրա խոսքով՝ ծայրահեղականներն օգտվում են համացանցից ավելի շատ, քան հեռախոսային գծերից: