ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը 12 մլն դոլարով տուգանել է Apple-ին
EconoмицсՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը տուգանել է ամերիկյան Apple ընկերությանը 906 299 392 ռուբլու չափով (ավելի քան 12 մլն դոլար) հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ընկերությունից հայտնել են, որ մտադիր են բողոքարկել գերատեսչության որոշումը:
«Մենք աշխատել ենք «Կասպերսկու լաբորատորիայի» հետ, որպեսզի օգնենք նրանց App Store-ի կանոններին համապատասխանեցնել իրենց հավելվածը, որը նախատեսված էր երեխաների պաշտպանության համար: Ներկա պահին այդ ծրագրավորողը 13 հավելված ունի App Store-ում, և մենք հարյուրավոր թարմացումներ ենք մշակել նրանց համար»,- հայտարարել են Apple-ի ներկայացուցչությունից:
Դաշնային հակամենաշնորհային ծառայության պնդմամբ՝ Apple-ը, մենաշնորհ ունենալով iOS օպերացիոն համակարգերի համար բջջային հավելվածների շուկայում, 2018 թվականի հոկտեմբերից սահամանփակել է կողմնակի ծրագրավորողների հնարավորությունները: