Շոյգուի կոշտ պատասխանն՝ Արևմուտքին (տեսանյութ)
VideosՌուսաստանը զորքերը տեղափոխում է իր իսկ տարածքում՝ իր իսկ ծրագրերին համապատասխան: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն՝ շեշտելով, որ այստեղ արտաքին ազդեցություն չկա և չի կարող լինել:
«Վերջերս միայն ծույլերն ինչ-ինչ պատճառներով չեն միացել Ռուսաստանի դեմ մեղադրանքների խմբին. Կամ նրանց դուր չի գալիս զորավարժությունները մեր տարածքում, կամ զայրացնում է զորքերի վերադարձն իրենց մշտական տեղակայման կետեր: Իսկ ինչ-որ մեկը որոշել է նախազգուշացնել մեզ՝ մեր տարածքում մեր ակտիվության հետևանքների մասին»,-բացատրել է Շոյգուն Դուշանբեում ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում:
Նախարարը շեշտել է, որ Ռուսաստանի դեմ նման հարձակումներն անընդունելի են: Նրա խոսքերով, երկրի պաշտպանության նախարարությունը կշարունակի անել այն, ինչն անհրաժեշտ կհամարի՝ սեփական սահմանների անվտանգությունն ապահովելու համար: