YouTube-ը հեռացրել է Հայոց ցեղասպանությունը հերքող տեսանյութը
SocityYouTube-ը հեռացրել է Թուրքիայում արված քարոզչական բնույթի տեսանյութը, որը հերքում է Հայոց ցեղասպանությունը:
«Կոստանդնուպոլսում ապրող, հրեա-թուրք գործարար Դողան Կասադոլուն, որը հայտնի է իր հակառազմական հեղաշրջման ելույթներով, Բայդենի հայտարարության օրը հեռուստաընկերության եթերում հայտարարություն է արել»,- հայտնում է Greekcitytimes-ը` հղում անելով Super Haber-ին:
YouTube-ը հեռացրել է Կասադոլուի տեսանյութը, որը նկարագրում է Հայոց ցեղասպանությունը, և, ըստ էության, հույների և ասորիների ցեղասպանությունները, որպես «դարի զրպարտություն»:
Այն ջնջվել է տեսանյութում առկա ակնհայտ ատելության խոսքի պատճառով:
Super Haber-ի հետ զրույցում գործարարն ասել է. «Սա ընդունելի է», ապա հավելել. «YouTube-ը չի ուզում առերեսվել փաստերի հետ»: