Թուրքիայում «Սպուտնիկ V» պատվաստանյութ կարտադրվի
EconoмицсՌուսական ուղիղ ներդրումների հիմնադրամը և թուրքական Viscoran İlaç դեղագործական ընկերությունը պայմանավորվածություն են ձեռք բերել Թուրքիայում «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութ արտադրելու մասին: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ հղում անելով թուրքական ընկերությանը:
Ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը նշել է, որ Viscoran Ilaç ընկերության հետ համաձայնագիրն ուղղված է արտադրական ծավալների ընդլայնմանն ու «Սպուտնիկ V» պատվաստանյութի միջազգային մատակարարումներն ապահովելուն:
Դմիտրիևի խոսքով՝ իրենք համաձայնագրեր են ստորագրել Ասիայի, Լատինական Ամերիկայի, Եվրոպայի և ԱՊՀ առաջատար դեղագործական ընկերությունների հետ, ինչի շնորհիվ ռուսական դեղամիջոցը հասանելի կդառնա ավելի քան 60 երկրի բնակիչների համար:
Թուրքական ընկերությունից նշել են, որ պատվաստանյութի արտադրման մասին համաձայնագրից, լիցենզավորման գործընթացից և տեղաբաշխման հարցերից բացի, Ռուսաստանի հետ համագործակցության կարևոր մաս է նաև պատվաստանյութի կլինիկական փորձարկումները, որոնք հաջող են ընթանում: