Նախագահն ընդունել է Կառավարության հրաժարականը
Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ ապրիլի 25-ին, նոր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․ «Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը.
Ընդունել Կառավարության հրաժարականը»:
Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ուղղված իր ուղերձում հայտնեց, որ հրաժարական է տալիս։
Նա շարունակելու է կատարել վարչապետի պարտականությունները։
«Ես հրաժարական եմ տալիս քաղաքացու օրը, և սա խորհրդանիշն է այն բանի, որ ժողովրդից ստացած իշխանությունը, վերադարձնում ենք ժողովրդին»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ հրաժարական է տալիս, որպեսզի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իր քաղաքական ուժը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է այդ ընտրություններին և ինքը լինելու է կուսակցության վարչապետի թեկնածուն:
Նշենք, որ 2 անգամ վարչապետ չընտրելու դեպքում խորհրդարանը կարձակվի։