Սկիզբ է դրվում ԱԺ արձակման գործընթացին․ Էդմոն Մարուքյան
Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության վարչապետը հրաժարական տվեց, որով սկիզբ է դրվում ԱԺ արձակման գործընթացին: Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու միակ նախապայմանը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են»,-նշել է նա:
Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին ուղղված իր ուղերձում հայտնեց, որ հրաժարական է տալիս։
Նա նշեց, որ շարունակելու է կատարել վարչապետի պարտականությունները։
«Ես հրաժարական եմ տալիս քաղաքացու օրը, և սա խորհրդանիշն է այն բանի, որ ժողովրդից ստացած իշխանությունը, վերադարձնում ենք ժողովրդին»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ հրաժարական է տալիս, որպեսզի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իր քաղաքական ուժը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է այդ ընտրություններին և ինքը լինելու է կուսակցության վարչապետի թեկնածուն:
Նշենք, որ 2 անգամ վարչապետ չընտրելու դեպքում խորհրդարանը կարձակվի։
Ավելին...