Բոլորին կոչ եմ անում ցուցաբերել հարգանք, բացառել որևէ լարվածություն. ՄԻՊ
SocityՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների ողջ ծավալով շարունակում ենք օրենքով նախատեսված բոլոր քայլերի գործադրումը` Ոստիկանության հետ անհրաժեշտ համագործակցության պայմաններում:
Բոլորին կոչ եմ անում ցուցաբերել հարգանք, բացառել որևէ լարվածություն:
Առողջություն եմ մաղթում ոստիկանին, ում ինքնազգացողությունը վատացավ Դատախազության շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ»: