Արտակարգ դեպք . սահմանից հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի
SocityՀիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ, 59-ամյա Նոդար Միրզոյանն է, ով նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում Կայանավան համայնքի վարչական տարածքի հանդամասում հայ-ադրբեջանական սահմանին «ծնեբեկ» հավաքելու ժամանակ ականի վրա կանգնելու և պայթելու հետևանքով:
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանություն:
Ավելին...