Կարին Տոնոյանը գրառում է արել
«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական-բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին զոհվել է Արցախյան պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԵԿԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԸ-
Նժդեհն ասում է. «Ազգերի կյանքը ժամանակաշրջաններ ունի, երբ որդիները հարկադրաբար իրենց հայրերի դաստիարակիչն են հանդիսանում»։ Կարծում եմ՝ հիմա նման մի շրջափուլի մեջ ենք գտնվում ինքներս. Մենք որդիներս հիմա պիտի պայքարենք 2 ճակատով՝ արտաքին թշնամու և ներքին վախերի դեմ.....
Վախ սեփական երկիրի անկախությունը կարևորելու, ատամներով այն պահելու անկարողությունից։ Վախ սեփական երկրում որոշող դառնալու անհնարինությունից՝ դե, մեզ միշտ փրկիչներ են պետք......
Վախ սեփական հայրենիքը պաշտպանելու անկարողությունից՝ մեզ միշտ ուրիշի բանակներ են պետք.
Վախ Երկրում հզոր տնտեսություն, Մրցունակ կրթություն ունենալու անհնարությունից՝ օտարինը միշտ ավելին է համոզմունքից և այլն:
Արժանի լինենք մեր որդիներին ու նրանց պայքարին»: