Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ. մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել (ուղիղ)
Քաղաքացիները այս պահին հավաքվում են Նիկոլ Փաշինյանի առանձնատան մոտ՝ ի աջակցություն սյունեցիների այսօրվա ակցիայի:
NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել առանձնատան մոտ:
Քաղաքացիները հավաքվել են ի աջակցություն սյունեցիների, որոնց այսօրվա ընդունելությունից հետո Փաշինյանը որոշել է պատժել սյունեցիներին:
«Եկել ենք աջակցենք սյունեցիներին եւ արժանին մատուցենք հայտնի կապիտուլյանտին»,-ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:
Այստեղ են հավաքվում նաեւ տարբեր հասարակական, քաղաքական գործիչներ:
Ավելին...