Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն
PoliticsՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր առավոտյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։ Հետազոտության արդյունքներով որոշում կկայացվի հետագա բուժման բնույթի վերաբերյալ։