«Ալ Պաչինոն գեր, կարճահասակ և տգեղ է»․ Գուչի տոհմի ժառանգը հայտարարել է՝ «վրդովված է» իր ընտանիքի անդամներին մարմնավորելու համար ընտրված դերասանական կազմից
CultureԻտալական Գուչի ընտանիքի ժառանգը քննադատել է Ռիդլի Սքոթի առաջիկա «Գուչիի տունը» ֆիլմի «սարսափելի և տգեղ» դերասանական կազմը՝ պնդելով, որ ընտրված դերասանները բոլորովին նման չեն իր ազգականներին։
Նորաձևության մագնատ, հանգուցյալ Գուչո Գուչիի ծոռնուհին՝ Պատրիցիա Գուչին, հայտարարել է, որ «խորապես վիրավորված և վրդովված է ֆիլմում իր ընտանիքի անդամներին մարմնավորելու համար ընտրված դերասական կազմից և մասնավորապես, որ իր պապին՝ Ալդո Գուչիին, մարմնավորելու է գեր և տգեղ Ալ Պաչինոն»։
Հարցազրույցի ընթացքում Պատրիցիա Գուչին ֆիլմի ռեժիորին կոչ է արել «հարգել Գուչի ընտանիքի ժառանգությունը»։
«Իմ պապը շատ գեղեցիկ տղամարդ էր, ինչպես Գուչի ընտանիքի բոլոր անդամները․ բարձրահասակ էր, կապուտաչյա և շատ էլեգանտ։ Նրան մարմնավորելու համար ընտրել են Ալ Պաչինոյին, որը կարճահասակ է, գեր, կարճ այտամորուքով և շատ տգեղ։ Սարսափելի է, քանի որ նա բոլորովին նման չէ իմ պապին», - ասել է նա Associated Press գործակալությանը:
Նա նաև քննադատել է Ալդո Գուչիի որդուն՝ Պաոլո Գուչիին մարմնավորելու համար դերասան Ջարեդ Լետոյի ընտրությունը։
«Սարսափելի է, պարզապես սարսափելի, ես շատ վիրավորված եմ զգում»,- ասել է Գուչի ընտանիքի ժառանգը։
Նա նաև պնդել է, որ ֆիլմի ստեղծողները «գողանում են իր ընտանիքի ինքնությունը՝ շահույթ ստանալու, հոլիվուդյան դերասանների եկամուտը մեծացնելու համար»։
«Մեր ընտանիքն անձնական կյանք ունի։ Մենք կարող ենք խոսել ամեն ինչի մասին, բայց կա սահման, որը չի կարելի հատել»,- հավելել է նա։
Նշենք, որ «Գուչիի տունը» ֆիլմը սցենարը հիմնված է Սառա Գեյ Ֆորդենի «Գուչիի տունը. սպանության, խելագարության, հմայքի և ագահության սենսացիոն պատմությունը» գրքի վրա և կթողարկվի նոյեմբերին: