Քեյնը յուրահատուկ ցուցանիշ է գրանցել ԱՊԼ-ում
Sport«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը երկու գնդակ խփեց «Էվերթոնի» դարպասը երեկ կայացած խաղում (2-2):
Opta վիճակագրական պորտալի տեղեկատվության համաձայն, Հարի Քեյնը դարձել է Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին խաղացողը, ով մեկ մրցակցի դեմ երեք անընդմեջ արտագնա խաղում կարողացել է երկու կամ ավելի գոլ խփել:
«Էվերթոնը» Քեյնի արդյունավետ հարվածներից տուժել է համապատասխանաբար 2017-ի սեպտեմբերին, 2018-ի դեկտեմբերին և 2021-ի ապրիլին:
Նշենք նաև, որ երկվա գոլերը ԱՊԼ-ում ֆուտբոլիստի 163-րդ եւ 164-րդ գոլերն էին:Պրեմիեր լիգայի կայքի համաձայն ՝ Քեյնը առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացավ 7-րդ տեղը՝ շրջանցելով Ռոբի Ֆաուլերին: