Աստանան ջախջախեց մրցակցին․ Բարսեղյանը դարձավ գոլի հեղինակ
SportՂազախստանի ֆուտբոլի առաջնության հինգերորդ տուրի խաղում «Աստանան» հյուրընկալվելիս առավելության հասավ «Օրդաբասիի» նկատմամբ։
Հանդիպումը տեղի ունեցավ այսօր՝ ապրիլի 14-ին, Շիմկենտում և ավարտվեց 4:1 հաշվով՝ հօգուտ մայրաքաղաքային ակումբի:
Հյուրերի կազմում երկրորդ գնդակը խփեց Տիգրան Բարսեղյանը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանային հարվածը։ Բարսեղյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը մեկնարկային րոպեներից, Վարազդատ Հարոյանը բացակում էր հայտացուցակից։
Բարսեղյանը 59-րդ րոպեին նաև դարձավ գոլային փոխանցման հեղինակ, որի շնորհիվ հյուրերը խփեցին երրորդ գնդակը։
Երեք միավոր վաստակելով` «Աստանան» մեկ միավորով շրջանցեց «Կայրաթին» ու դուրս եկավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական: Բայց Ալմաթիի թիմն այսօր կարող է կրկին վերադարձնել առաջին հորիզոնականը, եթե հաղթի «Կասպիյին»։