Երևանում Mercedes-ի վարորդի՝ վթարային իրավիճակ ստեղծելու հետևանքով BMW X6-ը հայտնվել է ջրախողովակի համար փորված փոսում
SocityԱյսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 20:40-ի սահմաններում Քանաքեռ վարչական շրջանի Մելիք Մելիքյանի՝ ժողովրդին հայտնի 14 փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը վթարային իրավիճակ է ստեղծել BMW X6 մակնիշի ավտոմեքենայի վարորդի համար, ինչի հետևանքով BMW-ն հայտնվել է ջրահեռացման համար փորված փոսում՝ կիսակողաշրջված վիճակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի մասին Երևաի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակ, որտեղից ժամանել են ավագ տեսուչներ Էդվարդ Դավթյանն ու Գոռ Ասրյանը: Օպերատիվորեն ժամանել են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ավելին...