Հայ կիսապաշտպանը կարող է պայմանագիր կնքել Լիգա-1-ի ակումբի հետ
SportՖրանսիական «Նանտը» ամենայն հավանականությամբ պրոֆեսիոնալ պայմանագիր կկնքի հայ կիսապաշտպան Գոռ Մանվելյանի հետ:
Ouest-france-ի համաձայն՝ ֆրանսիական ակումբը մեծ հույսեր է կապում հայ ֆուտբոլիստի հետ: 19-ամյա Մանվելյանն այժմ խաղում է ակումբի երկորրդ թիմում:
Նշենք, որ Գոռ Մանվելյանը ծնունդով արցախից է: Օրեր առաջ լրացել է ֆուտբոլիստի 19-ամյակը, ինչի առթիվ «Նանտի» երկրպագուների ֆան-ակումբը շնորհավորական ուղերձ էր հղել, անվանելով Գոռին ակումբի ապագա հույսերից մեկը: