Թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես լիովին պատրաստվել էինք այս մրցաշարին․ Սամվել Գասպարյան
SportՀայաստանի ծանրամարտի հավաքականը քիչ առաջ Մոսկվայից վերադարձավ Երևան։ Հիշեցնենք, որ 102 կգ քաշային կարգում երկամարտի 390 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը, իսկ փոխչեմպիոն՝ 380 կգ արդյունքով՝ Արսեն Մարտիրոսյանը:
«Այնքանով եմ հպարտ, որ կարողացա կիսով չափ նպատակիս հասնեմ։ Ավելի ոգևորող էր, որ երկրորդ տեղը գրավեց Արսենը Մարտիրոսյան և հաղթեցինք երկուսով։ Դա հպարտանալու առիթ է։
Երկու տարի ժամանակ ունեինք, այդ երկու տարվա ընթացքում թե ֆիզիկապես, թե հոգեպես լիովին պատրաստվել էինք այս մրցաշարին։ Գլխավոր նպատակն այս տարվա ԱԱ-ն է, ուղղակի սա անցողիկ մրցում էր, որտեղ առավելագույնս ցույց տվեցինք, որ Աշխարհի առաջնությանը լուրջ հայտեր պետք է ներկայացնենք։
Շուտվանից եմ մտածում քաշի փոփոխության մասին։ Առաջիկա ՕԽ-ից կփոխեմ քաշս՝ մյուս Օլիմպիական խաղերի համար վարկանիշ ապահովելու համար»,- ասել է Սամվել Գասպարյանը։