Չինաստանն Alibaba-ին տուգանել է ռեկորդային 2,7 միլիարդ դոլարով
EconoмицсՉինաստանի շուկայի վերահսկման պետական գործակալությունը տուգանել է Alibaba ընկերությանը 18,22 մլրդ յուանի (2,78 միլիարդ ԱՄՆ դոլար) չափով՝ հակամենաշնորհային օրենքները խախտելու համար:
Այս մասին հաղորդում է rbc.ru-ն՝ կարգավորիչի կայքին հղումով:
Նշվում է՝ տուգանքի կազմում է չինական ընկերության 2019 թվականի վաճառքի 4 տոկոսը, որը գնահատվում է 455,71 մլրդ յուան (69,67 մլրդ ԱՄՆ դոլար):
«Այսպիսով, Alibaba-ն պետք է վճարի 18,22 միլիարդ յուան (2,78 միլիարդ ԱՄՆ դոլար)»-, ասել է կարգավորիչը:
Բացի այդ, վերջինս նշել է՝ Alibaba-ն վարել է սպառողներին իրենց ծառայություններից օգտվել ստիպելու կամ «առանց ընտրության» քաղաքականություն:
«Սա բացասաբար է ազդել չինական էլեկտրոնային առևտրի շուկայի մրցակցային դաշտի վրա», - պարզաբանել են գործակալությունից: