Քանի՞ օր անձրև կգա Հայաստանում. եղանակի տեսություն
SocityԱպրիլի 11-ին, 13-14-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, 12-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հաղորդագրության համաձայն` տեղումները կդադարեն ապրիլի 15-ին։
Այսօր նույնպես քամու ուժգնությունն առանձին վայրերում կհասնի 20-25 մ/վ–ի:
Մինչև ապրիլի 14-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևանում այսօր կարճատև անձրև և ամպրոպ կգրանցվի։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +17-ից +19-ի սահմանում, գիշերը կնվազի մինչև +8-ից +10։ Մայրաքաղաքում քամու ուժգնությունը կհասնի 17-22 մ/վ–ի։