Հադրութի շրջանում զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ
SocityԶոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր՝ ապրիլի 6–ին, Հադրութի շրջանում արդյունք չեն տվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1529 է:
Որոնողական աշխատանքները վաղը կշարունակվեն Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: