Մասկի կարողությունը 1 օրում ավելացել է 6 մլրդ դոլարով. Forbes
EconoмицсԱմերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր, գործարար, միլիարդատեր Իլոն Մասկի կարողությունը 1 օրում ավելացել է 6 մլրդ դոլարով:
Forbes-ի հաղորդմամբ՝ դա պայմանավորված է Tesla ընկերության արժեթղթերի գնի աճով։
Այժմ Մասկի կարողությունը գնահատվում է 169,8 մլրդ դոլար։ Նա զբաղեցնում է վարկանիշի երկրորդ հորիզոնականը, որը 188,6 մլրդ դոլար կարողությամբ գլխավորում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը։
Ինչպես նշում է Forbes-ը, Tesla-ի արժեթղթերի գնի կտրուկ աճի և նվազման ֆոնին Մասկի կարողությունը տատանվում է։ Նշենք, որ նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 21 տոկոսը։