Եվրոպական խաղերում ընդգրկվել է ևս երկու նոր մարզաձև
SportԵվրոպայի օլիմպիական կոմիտեն ընդլայնում է Եվրոպական խաղերի ծրագրում եղած մարզաձևերի ցանկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: 2023թ. ամռանը Լեհաստանում կայանալիք երրորդ խաղերում հանդես կգան նաև ժայռամագլցման ու եռամարտի ներկայացուցիչները:
Խաղերը համակարգող հանձնաժողովի նախագահ Հասան Արատն ասել է, որ նշած մարզաձևերը հետաքրքիր են, սիրված են երկրպագուների շրջանում: 2023-ի խաղերի ծրագիրը կլինի համապարփակ և նորարարական: Տոկիոյի Օլիմպիական խաղերում իր նորամուտը նշող սպորտային լեռնագնացությունը առաջին անգամ կներկայանա Եվրոպականում: Մի շարք մարզաձևերում կխաղարկվեն Փարիզ-2024 ամառային մարզահանդեսի ուղեգրեր:
EOC համակարգող հանձնաժողովը շարունակում է բանակցությունները մարզական ֆեդերացիաների հետ՝ մարզաձևերի ցանկը ընդլայնելու վերաբերյալ: