«Եթե ամուսինս աղքատ լիներ, նրան կընտրեի»․ Քրիստինա Եղոյան
SocityԴերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանն Ինստագրամի իր էջում պատասխանել է հետևորդների հարցերին։ Այս շրջանում հանրության ուշադրության կենտրոնում Քրիստինայի անձնական կյանքն է, քանի որ նախորդ ամիս նա ամուսնացավ։ Նրա ընտրյալը Սիմոն Խաչատրյանն է։ Խոսակցություններ են շրջանառվում, որ Սիմոնը բիզնեսմեն է և ֆինանսապես բավականին ապահովված։ Այս հարցը չեն շրջանցել Քրիստինայի հետևորդները։
Երգչուհին ընտրել և պատասխանել է ընդամենը մի քանի հարցի, որոնցից մեկը հետևյալն է․ «Ձեր ամուսնուն կընտրեի՞ք, եթե նա աղքատ լիներ»։
Ի պատասխան՝ Քրիստինան գրել է․ «Այո, կընտրեի, որովհետև հարաբերություններում կարևորում եմ սերն ու նվիրվածությունը, իսկ հարուստ կամ աղքատ լինում են հոգով, ոչ թե գումարով»։
Քրիստինայից նաև հետաքրքրվել են, թե որտեղ կցանկանար մշտական բնակվել, նա պատասխանել է, որ Հայաստանում։