ԱՄՆ առաջին տիկինը ապրիլմեկյան հումոր է արել լրագրողների հետ
InternationalԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենն ապրիլի 1-յան հումոր է արել լրագրողների հետ: Ինչպես հայտնում է NBC-ը, Կալիֆոռնիայից Վաշինգտոն թռիչքի ընթացքում նա ձևացրել է, թե բորտուղեկցորդուհի է:
Ինքնաթիռում սնունդ տրամադրելիս նա հայտնվել է սև կեղծամով և պաղպաղակ հյուարասիրել ցանկացողներին:
Սկզբում ոչ ոք չի կռահել, որ «բորտուղեկցորդուհին» ԱՄՆ առաջին տիկինն է: Առանց կեղծամի վերադառնալով՝ Ջիլ Բայդենը բացականչել է. «Շնորհավոր ապրիլի 1»:
Նշվում է, որ ԱՄՆ առաջին տիկնոջը հաջողվել է մոլորեցնել ինչպես լրատվամիջոցներին, այնպես էլ իր օգնականներին:
Ավելին...