Ճապոնիան ևս 2 տարով երկարաձգել է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները
Ճապոնիան եւս 2 տարով երկարաձգել է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները՝ հրթիռամիջուկային ծրագրի եւ Ճապոնիայի առեւանգված քաղաքացիների մասին բանակցություններում առաջընթացի բացակայության հետ կապված, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Տվյալ որոշումն ընդունվել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նիստի ժամանակ:
Պատժամիջոցները, որոնք գործում էին մինչեւ ապրիլի 13-ը, երկարաձգվել են մինչեւ 2023 թվականը:
Ճապոնիան առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել ԿԺԴՀ-ի դեմ 2006 թվականին ԿԺԴՀ միջուկային փորձարկումների պատճառով: