Ոսկու գինն ընկնում է
EconoмицсՈսկու արժեքը շարունակում է նվազել՝ մոտենալով տրոյական ունցիայի դիմաց 1700 դոլարին, վկայում են սակարկությունների տվյալները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսի գինը նվազել է 0,49 տոկոսով կամ 8,4 դոլարով՝ տրոյական ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 1706,2 դոլարի: Արծաթի մայիսյան ֆյուչերսն էժանացել է 0,6 տոկոսով՝ ունցիայի դիմաց հասնելով մինչեւ 24,623 դոլարի: