Գիտնականները պարզել են արյան «ամենավտանգավոր» խումբը
VideosՀարվարդի համալսարանի գիտնականներն անցկացրել են մի շարք զանգվածային հետազոտություններ, ինչից հետո «Այո, արյան ձեր խումբն ազդում է ձեր առողջության վրա» վերնագրով հոդված են հրապարակել, գրում է Medikforum-ը:
Այդ հոդվածում խոսվում է մարդկանց արյան խմբերի մասին: Գիտնականները ապացուցել են, որ ամենավտանգավորն է AB (IV) Rh խումբը՝ բացասական ռեզուսով: Հոդվածում նշվում է նաև, որ աշխարհում շատ քիչ են արյան նման խմբով մարդիկ՝ ընդամենը 8 տոկոս:
Գիտնականները նշում են, մասնավորապես, որ արյան այդ խմբի ներկայացուցիչները հազվադեպ են երեխաներ ունենում, իսկ եթե անգամ ունենում են, ապա միասեռ: Բավականին հազվադեպ են այն դեպքերը, ըստ գիտնականների, երբ արյան այդ խմբի ներկայացուցիչները, մասնավորապես տղամարդիկ, ունենում ենտարբեր սեռի երեխաներ:
Նրանք գրել են նաև նման արյան խումբ ներկայացնող կանանց մասին: Ըստ գիտնականների, նրանք ավելի շատ են հակված քաղցկեղի, քան արյան մյուս խմբերի ներկայացուցիչները:
Վերմոնտի համալսարանի գիտնականները նույնպես հետազոտություններ են անցկացրել` կապված արյան խմբերի հետ: Նրանք պարզել են, որ արյան այդ խմբի ներկայացուցիչները, մասնավորապես, ենթակա են ուղեղային փոփոխությունների: Նրանք բոլորից ավելի հաճախ են խնդիրներ ունենում մտածողության և հիշողության հետ:
Նրանք գրում են, որ AB Rh— խմբի ներկայացուցիչների մոտ 82 տոկոսով ավելի բարձր է տկարամտության առաջացումը: Նրանց մոտ նաև ավելի հաճախ է գրանցվում ուղեղի կաթվածի և թուլամտության դեպքեր:
Ըստ բժիշկների, AB Rh— խմբի ներկայացուցիչներն ունեն ցածր իմունիտետ, նրանք սպունգի նման ունակ են ներծծել այն բոլոր մարդկանց հիվանդությունները, որոնց հետ շփվում են:
Շարունակությունն՝ այստեղ