Դատախազությունն Օնիկ Գասպարյանի գործով դատավորի դիմումն ուղարկել է Քրեական ոստիկանություն
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումը, այս մասին Aysor.am-ին ասել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Խաչատրյանը նշել է, որ դիմումն ուղարկել են Քրեական ոստիկանություն։