Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank

ԱԱԾ-ն ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից կաշառք ստանալու դեպք է բացահայտել. Սակարկել են ու կանգնել 4 հազար դոլարի վրա

ԱԱԾ-ն ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից կաշառք ստանալու դեպք է բացահայտել:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, համագործակցելով ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայություների հետ, ձեռնարկված մեծածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մ.Ե-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնը, ունենալով ոստիկանության մայորի կոչում, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ, պաշտոնից բխող հեղինակությունն ու դիրքն օգտագործելով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով վկա Ն.Հ-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու՝ նշված քրեական գործով Ն.Հ-ի նկատմամբ հնարավոր քրեական հետապնդում հարուցելուց զերծ պահելու հարցում պաշտոնատար անձանց միջնորդելու, ինչպես նաեւ քրեական գործի շրջանակներում որպես վկա կանչելու դեպքում վերջինիս նախապես իրազեկելու, հարցաքննությունն ուղղորդելու համար Ա.Ղ-ի խորհուրդներով եւ խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակություն ստանալու պայմաններում, 2021 թվականի մարտի 22-ին Երեւան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող սրճարաններից մեկում, Ն.Հ-ից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.638.800 ՀՀ դրամին համարժեք՝ 5.000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն Ա.Ղ-ի օժանդակությամբ՝ կաշառքի չափը նվազեցնելու վերաբերյալ խորհուրդներ ստանալու եւ Ն.Հ-ի հետ սակարկությունների արդյունքում, վերջինիցս պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.111.048 ՀՀ դրամին համարժեք՝ 4.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Ն.Հ-ն ընդունել է Մ.Ե-ի՝ կաշառք գումար տալու առաջարկը, պայմանավորվել գումարը տալ մաս-մաս, խոստացել է մի քանի ժամվա ընթացքում տալ կաշառքի գումարի մի մասը՝ 2.000 ԱՄՆ դոլարը, որից հետո խոստացված կաշառքի գումարը բերելու նպատակով հեռացել է սրճարանից:

Ճանապարհին Ն.Հ-ն, գիտակցելով, որ իր կողմից կաշառք տալը եւս քրեորեն պատժելի արարք է, ինքնակամ ներկայացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն եւ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու վերաբերյալ ներկայացրել հանցագործության մասին հաղորդում, որից հետո արդեն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում նույն օրը պայմանավորված կաշառքի գումարից 2.000 ԱՄՆ դոլարը նույն սրճարանում Ա.Ղ-ի ցուցումով փոխանցել է Մ.Ե-ի մատնանշած անձին՝ այդ կերպ փաստացի վերջիններիս օժանդակությամբ Մ.Ե-ն քողարկել է իր կողմից կաշառքի գումարը ստանալու փաստը:

Այնուհետեւ, Մ.Ե-ն, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, Ն.Հ-ից պահանջել է պայմանավորված կաշառքի մնացած մասն իրեն փոխանցել դարձյալ Ա.Ղ-ի միջոցով 2021 թվականի մարտի 24-ին՝ ժամը 13-ի սահմաններում:

2021 թվականի մարտի 24-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, նույն սրճարանի մոտակայքում արդեն «Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում Մ.Ե-ի կողմից Ն.Հ-ից պահանջված 2.000 ԱՄՆ դոլար կաշառք գումարն անձամբ Ա.Ղ-ի կողմից ստանալուց եւ այն մեկ այլ օժանդակող Է. Ե-ին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս, այդ թվում՝ դեպքի վայրում գտնվող Մ.Ե-ն, բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից եւ բերման ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Մ.Ե-ն, Ա.Ղ-ն եւ Է.Ե-ն ձերբակալվել են: Մ.Ե-ի եւ Ա.Ղ-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ստացված կաշառքի գումարի մի մասը, իսկ մնացած մասը հայտնաբերվել է Է.Ե-ի վարած ավտոմեքենայի սրահում կատարված խուզարկության արդյունքում:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում որոշումներ են կայացվել ոստիկանության ծառայողին եւ նրան օժանդակողներին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Մ.Ե-ի եւ Է.Ե-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Ա.Ղ-ի եւ Ն.Հ-ի նկատմամբ ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց:

Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցանք կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու եւ արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հանրային կառավարման տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն դրսեւորումները բացահայտելու, դրանք իսպառ բացառելու գործելաոճը կրելու է շարունակական բնույթ, այդ կապակցությամբ ցուցաբերելու է առավել անհանդուրժողական մոտեցում եւ հորդորում է ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ:

Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield