Գագիկ Ծառուկյանի կողմից անակնկալ մատուցելու հերթը փոքրիկներինն էր
SocityՀոգ տանել ոչ միայն ընտանիքների, այլև ապագա սերունդների հանդեպ: Մշտապես այսպիսին է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտի գրուպ կոնցեռնի» հիմնադիր Գագիկ Ծառուկյանի մոտեցումը տարբեր տարիքի մեր հայրենակիցների հանդեպ: Հայտնի փաստ է, որ նա մշտապես կանգնած է եղել թե՛ մանկահասակների և, թե՛ մեծերի կողքին: Տարիներ շարունակ Կոտայքի մարզից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ ուսանողների տեղափոխումը անվճար ավտոբուսներով կազմակերպելը ևս Գագիկ Ծառուկյանի կողմից իրականացված ամենասպասված ներդրումն է եղել:
Այսօր արդեն, անակնկալ մատուցելու հերթը փոքրիկներինն էր: Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Գագիկ Ծառուկյանը Երևանի կենդանաբանական այգուն է նվիրել եզակի ցեղատեսակի Սիմբա անունով առյուծին, որին ինքն անձամբ է խնամել: Քաղաքական ուժի առաջնորդի կարծիքով երեխաները տեսնելով նման եզակի ցեղատեսակի ներկայացուցչին, է՛լ ավելի կսիրեն բնությունն ու կենդանական աշխարհը, որը կարևոր է առողջ հասարակություն դաստիարակելու համար: