100 օրվա ընթացքում 200 միլիոն չափաբաժին. Բայդենը հայտարարել է ԱՄՆ-ում պատվաստումների նոր նպատակի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոր նպատակ է դրել ԱՄՆ բնակչության շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար: Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ:
ԱՄՆ նախագահը նախատեսում է պատվաստել 200 միլիոն մարդու 100 օրվա ընթացքում: Նա նշել է, որ դեկտեմբերի 8-ին իր առջև նպատակ է դրել պատվաստել 100 մլն. այս ժամանակահատվածի համար, բայց արդեն 58-րդ օրն այն իրականացվել է: «Այսօր ես երկրորդ նպատակն եմ դնում, այն է` պաշտոնավարման իմ 100-րդ օրը մենք կունենանք 200 միլիոն պատվաստում: Ուղիղ 200 միլիոն չափաբաժին 100 օրվա ընթացքում»,-ասել է Բայդենը: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 20-ին: Այսպիսով, նախանշված պլանները պետք է կյանքի կոչվեն մինչև մայիս: