Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
SocityՄարտի 28-29-ը գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3․․․-4, հողի մակերևույթին՝ -5․․․-7 աստիճան։
Հանրապետության տարածքում մարտի 26-ի ցերեկը, 27-ին շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը Լուռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Մարտի 28-30-ը, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, 26-27-ն առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը, 27-28-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ 27-ին բարձրադիր վայրերում թաց ձյան տեսքով։
Մարտի 28-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավելին՝ այստեղ