Նաիրի Սարգսյանն ահազանգ է հնչեցնում
Նախօրեին Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն անդրադարձել է կարևորագույն խնդիրներից մեկին՝ պետության հարատևման սպառնալիքին։
Ըստ տնտեսագետի քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ գնում և ծննդաբերում են ԱՄՆ-ում, որպեսզի երեխաները ստանան այդ երկրի քաղաքացիություն:
Տղա երեխաների մի մասը հինգ-վեց տարեկանից գնում է Ռուսաստանի Դաշնություն և ստանում է այդ երկրի քաղաքացիություն: Հաշվարկները ցույց են տալիս, որ նման իրավիճակի տևական շարունակման դեպքում, Հայաստանը տաս տարի հետո չի ունենալու բանակ զորակոչվող տղաներ:
«Այս դեպքում ի՞նչպես է կազմակերպվելու սահմանամերձ Նոյեմբերյանի, Բերդի, ամբողջ Սյունիքի տարածաշրջանների պաշտպանությունը» ,- ահազանգում է Նաիրի Սարգսյանը։