Դոլարի փոխարժեքն կտրուկ աճել է. եվրոն շարունակում է էժանանալ
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 25-ին, կազմել է 528.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 624.37 դրամ (նվազել է 0.79 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 724.24 դրամ (նվազել է 1.20 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.96 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 428.25 դրամ, ոսկի՝ 29,414.1 դրամ, պլատին՝ 19,972.01 դրամ: