ԱրարատԲանկն ավստրիական Raiffeisen Bank-ի կողմից արժանացել է «Որակի գերազանցություն 2020» մրցանակին
EconoмицсՀերթական՝ ութերորդ անգամ, ԱրարատԲանկն արժանացավ ավստրիական Raiffeisen Bank International AG-ի «Որակի գերազանցություն» (STP Quality Award) մրցանակին։ Վերջինս շնորհվում է աշխարհի տարբեր երկրների լավագույն գործընկեր բանկերին SWIFT փոխանցումների ոլորտում բարձր որակական և քանակական չափանիշների ապահովման համար: ԱրարատԲանկը միջազգային փոխանցումները մշակում է STP (Straight Through Processing) ավտոմատացված լուծումների միջոցով, ինչն ապահովում է վճարային գործընթացի առավելագույն արագություն:
«Տարիների ընթացքում Raiffeisen Bank-ի հետ ձևավորվել է փոխշահավետ համագործակցության հարուստ փորձ, ինչը հնարավորություն է ընձեռել կիրառել միջազգային գործընկերոջ կողմից առաջարկվող ֆինանսական գործիքների լայն տեսականին, ինչպես նաև օգտվել աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման պարբերաբար կազմակերպվող ծրագրերից։ Արդյունքում՝ Բանկին հաջողվել է շարունակաբար բարելավել սպասարկման որակը և գործիքակազմը՝ ուրույն տեղը զբաղեցնելով ՀՀ ֆինանսական շուկայում։ Raiffeisen Bank-ի կողմից շնորհված մրցանակը ոգևորող է, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող։ Շնորհակալ ենք մեր գործընկերոջը նման բարձր գնահատականի համար», - ասել է Միջազգային գործառնությունների վարչության պետ Զարուհի Մելքոնյանը։