Պետական գնումների դեպքում բանկային երաշխիքը 100 տոկոսից իջնում է 15 եւ 30 տոկոսի. Նոր որոշում
EconoмицсԿառավարությունն իր այսօրվա՝ մարտի 25-ի նիստում փոփոխություններ կատարեց «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու մասին որոշմամբ հաստատված կարգում:
Երկար քննարկումից հետո վրչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ ներկայացրեց, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը: Նա մասնավորապես, նշեց. «Մինչ այս պահը բանկային երաշխիք չէր պահանջվում մինչեւ 10 մլն դրամանոց պետական գնումների պարագայում, այս շեմը հիմա բարձրանում, դառնում է 25 մլն դրամ:
Նախկինում տուժանքի տոկոսը 100 տոկոս էր, հիմա հիմա այն նվազեցվում է 15 տոկոսի:
25-70 մլն դրամի գնումների դեպքում բանկային երաշխիքը 100 տոկոսից նվազեցվում է 15 տոկոսի: 70 մլն դրամից ավելի պետական գնումների դեպքում բանկային երաշխիքի չափը 100 տոկոսից նվազեցվում է 30 տոկոսի:
25 մլն դրամից ավելի գնումների դեպքում բանկային երաշխիքից բացի կարող է ներկայացվել ընկերության կողմից թողարկված ապահովագրական երաշխիք: 2021-ի համար կանխավճարի չափը, որը մինչ այս պահը 20 տոկոս էր, հիմա մեծացվում է մինչեւ 50 տոկոս: Սա այն կանխավճարն է, որը պետությունը վճրում է շահած ընկերությանը: 2022 թվականի այն կդառնա 30 տոկոս:
Մասնակցի որակավորման ապահովագրության նպատակով երաշխիք չի պահանջվի այն ընկերություններից, որոնք ունեն Fitch, Moodys կամ Standard & Poor’s միջազգային վարկանիշային ընկերությունների կողմից շնորհված Հայաստանին հավասար կամ ավել երաշխիք»: