Մարտավարական զորավարժության ժամանակ ներգրավվել են «Սմերչ» համակարգեր
ՀՀ ՊՆ լրատվական բաժնից հայտնում են, որ մայիսի 21-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով լայնածավալ մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը։
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է լուսանկարներ ու կից գրել.
«Դրվագներ լայնածավալ մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլից։
Զորավարժությանը ներգրավված էին օպերատիվ մարտավարական հրթիռների արձակման կայանքներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։
Կրակային հարվածներն իրականացվել են լրիվ ծավալով։ Թիրախները խոցվել են առանց շեղումների, բարձր արդյունավետությամբ»։