«Mac Ingal» անվամբ ապրանքատեսակը չի պատկանում «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ-ին, տարածվող տեղեկատվությունը կեղծ է
SocityՀԵՐՔՈՒՄ❗️
Այսօր կայքերից մեկում տեղեկատվություն էր հրապարակվել, համաձայն որի Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության (ԴՀԾ) կողմից, «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ» բաց բաժնետիրական ընկերությանն արգելվել էր ՌԴ տարածքում վաճառել «Mac Ingal» անվամբ վիսկին:
Տեղեկացնում ենք, որ «Mac Ingal» անվան տակ վաճառվող վիսկու ապրանքատեսակը չի պատկանում «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ» բաց բաժնետիրական ընկերությանը (ԲԲԸ), որի նկատմամբ ՌԴ Հակամենաշնորհային դաշնային ծառայության կողմից պահանջներ էին ներկայացվել: Նշված անվամբ ապրանքատեսակը արտադրվել և արտահանվել է ՌԴ «Լուդինգ» ընկերության պաշտոնական դիստրիբյուտորի պատվերով, որին էլ փոխանցվել են «Mac Ingal» միջազգային առևտրային նշանի օգտագործման բացառիկ իրավունքները:
2020 թվականից ՌԴ տարածքում «Mac Ingal» ապրանքանիշի ներքո ապրանքների արտադրությունը և արտահանումը դադարեցված է: