Արցախի Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղի մոտ դիակ է հայտնաբերվել
Մարտի 19-ին Մարտունու շրջանի բնակիչ, 1990թ.ծնված Պ. Ա.-ն հեռախոսով հայտնել է, որ Կարմիր Շուկայի բաժանմունքում հաղորդում է տվել Ծովատեղ գյուղի «Ծովեր» կոչվող տեղամասում հայտնաբերված դիակի մասին: Այս մասին հայտնում են ԱՀ ոստիկանությունից:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը, Ծովատեղ գյուղի «Ծովեր» կոչվող տեղամասում հայտնաբերել է Մ. Ա.-ի դիակը, գլխի հետևի և աջ ոտքի վրա կտրված վերքով:
ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողները՝ քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ տաք հետքերով ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մ. Ա.-ին ցակատով հարվածներ հասցնելով կյանքից զրկել է Մարտունու շրջանի բնակիչ,1974թ.ծնված Գ. Ա.-ն։
Հանցագործության գործիք հանդիսացող ցակատը առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն:
Շարունակությունը՝ այստեղ