Ընտրություններին կազմ-պատրաստ են. «Փաստ»
Press«Փաստ» օրաթերթը գրում է
Բավական է տեղեկացվեր, թե հունիսի 20-ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որ մի շարք կուսակցություններ հայտարարեն դրանց մասնակցելու մասին: Ճիշտ է, շատերը դեռ չեն կողմնորոշվել, թե ինչ ձևաչափով են մասնակցելու, սակայն կան կարծիքներ, որ մասնակից քաղաքական ուժերի թիվը բավականին մեծ է լինելու: «Փաստ» թերթի տեղեկություններով, ընտրություններին մասնակցելու է նաև «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ մասին կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը հայտարարելու է երկուշաբթի:
«Ասրյանը համարյա 24-ժամյա ռեժիմով աշխատում է: Մինչ շատ կուսակցություններ սպասում են հերթական ընտրություններին, որ դրանցից առաջ ակտիվանան, նա այս ընթացքում Հայաստանով մեկ կուսակցության գրասենյակներ է բացել: Այնպես որ, կարելի է ասել՝ հայտարարված ընտրություններին կազմ-պատրաստ է, եթե, իհարկե, դրանք կայանան»,- ասաց կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրը: Միայնա՞կ է գնալու ընտրությունների, թե՞ այլ ուժեր ևս կմիանան: «Այ, այդ մեկը չգիտեմ»,-ասաց նա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում