2 նորեկ՝ Անգլիայի հավաքականում
SportՖուտբոլի Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հրապարակել է ազգային թիմի կազմը Սան Մարինոյի (մարտի 25), Ալբանիայի (մարտի 28) ու Լեհաստանի (մարտի 31) հավաքականների դեմ 2022թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերի համար, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Առաջին անգամ ազգային թիմից հրավեր են ստացել «Վեստ Բրոմվիչի» դարպասապահ Սեմ Ջոնսթոունը և «Աստոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոտկինսը:
Դարպասապահներ․ Դին Հենդերսոն («Մանչեսթեր Յունայթեդ»), Նիկ Պոուպ («Բարնլի»), Սեմ Ջոնսթոուն («Վեստ Բրոմվիչ»)։
Պաշտպաններ. Բեն Չիլուել, Ռիս Ջեյմս (երկուսն էլ՝ «Չելսի»), Քոնոր Քոուդի («Վուլվերհեմփթոն»), Էրիկ Դայեր («Տոտենհեմ»), Հարի Մագուայր, Լյուկ Շոու (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Տայրոն Մինգզ («Աստոն Վիլա»), Ջոն Սթոունս, Կայլ Ուոքեր (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Կիրան Տրիպիեր («Աթլետիկո»):
Կիսապաշտպաններ․ Ջուդ Բերինգեմ («Բորուսիա Դ.»), Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի»), Ջեսի Լինգարդ («Վեստ Հեմ»), Մեյսոն Մաունթ («Չելսի»), Կալվին Ֆիլիպս («Լիդս»), Դեկլան Ռայս («Վեստ Հեմ»), Ջեյմս Ուորդ-Փրոուզ («Սաութհեմփթոն»):
Հարձակվողներ. Դոմինիկ Կալվերտ-Լյուին («Էվերտոն»), Հարի Քեյն («Տոտենհեմ»), Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Բակայո Սակա («Արսենալ»), Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»), Օլի Ուոտկինս («Աստոն Վիլա»):