Ես տեսնում եմ այդ ողբերգությունից հառնելու ճանապահը. Սերժ Սարգսյանն ուղերձ հղեց դատարանի մոտից
Այսօր ցանկանում եմ մի ուղերձ հղել, ուղերձ հանուն վերջին 33 տարիներին Հայաստանի ինքնիշխանության համար զոհված հերոսների, հանուն թափված արյան, հանուն մեր հայրենիքի Արցախյան հատվածի և Հայաստանի ապագայի:
Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախի կարգավիճակը լուծված է, լինեն Հայաստանի ներսում, թե՝ դրսում, պետք է հասկանան, որ Արցախը, ավելի ճիշտ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Ցավոք սրտի հնարավոր չէր ողբերգությունը կանխել, բայց ես տեսնում եմ այդ ողբերգությունից հառնելու ճանապահը, կապիտուլյատները պետք է հեռանան: Այս մասին դատարանի մոտ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ժողովուրդը պետք է ընտրի պետականապետ կառավարություն, որն օր առաջ պետք է լծվի ՀՀ անվտանգության և մեր քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացման գործին: Այլ ճանապարհ, այլընտրանք չկա»,-ասաց նա: