Ֆրանսիան Գուստավ Կլիմտի գլուխգործոցը 80 տարի անց կվերադարձնի դրա սեփականատիրոջ ժառանգներին
Ֆրանսիան Գուստավ Կլիմտի գլուխգործոցը կվերադարձնի դրա սեփականատիրոջ ժառանգներին` այն վաճառելուց ավելի քան 80 տարի անց, հայտարարել է մշակույթի նախարար Ռոզելին Բաչելոն, հայտնում է AP-ը:
Սկզբնական տերը՝ Ավստրիայի հայտնի հրեական ընտանիքից Նորա Ստիասնին, ստիպված է եղել ցածր գնով վաճառել Rosiers sous les Arbres նկարը, որպեսզի գոյատեւի այն բանից հետո, երբ նացիստները 1938 թվականին բռնակցել են Ավստրիան:
Արվեստի ստեղծագործությունների վաճառականը, ով համակրել է նացիստներին, այն պահել է մինչեւ իր մահը, իսկ Ֆրանսիան, չիմանալով դրա պատմությունը, 1980թ. գնել է այն աճուրդում՝ իր d'Orsay թանգարանի համար
Նորան 1942թ․ արտաքսվել է Լեհաստան եւ նույն թվականին մահացել:
Բաչելոյի խոսքով՝ փոխհատուցումը կճանաչի հանցագործությունները, որից տուժել են Ցուկերքանդլ եւ Ստիասնի ընտանիքները, ու կվերադարձնի նրանց պատկանող գույքը: